«Բանակից փողով ազատվելու» նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
1 կողմ, 87 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը չներառեց լիագումար նիստերի օրակարգ։
Նշենք, որ այս նախագիծը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր ստացել։