Շմոլ գազից թունավորված ընտանիքի բոլոր 7 անդամները տուն են վերադարձել. Սպիտակի ԲԿ – ՓԱՍՏԻՆՖՈ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում շմոլ գազից թունավորված ընտանիքի 7 անդամները բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Այդ մասին «Փաստինֆո» -ին ասացին Սպիտակի ԲԿ-ից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը անչափահաս:

Ըստ տուժածների՝ նրանք թունավորվել էին շմոլ գազից (բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով):Չափահաս 4 տուժածների վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության, երեխաներինը`բավարար:

Ուրբաթ ընտանիքի անդամները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու տուն վերադարձել։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment