Դատարանը մերժեց Ջալալ Հարությունյանի պաշտպանի բոլոր միջնորդությունները

Հայկ Ղազարյան Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կհրապարակվի հունիսի 18-ին: Հունիսի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով դատաքննությունը: Դատավոր Մխիթար Պապոյանը հարց ուղղեց Ջալալ Հարությունյանին՝ արդյոք հետնահանջի հրամանը գործելու դեպքում կարող էին փրկվել զոհվածները և տեխնիկան: Հարությունյանն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին և նշեց. «Սկզբից էլ իրենք տրամադրված են եղել հրանոթները թողնել ու դուրս գալ: Այսինքն՝ դիմադրելը նրանց մոտ բացակայում էր: Հիմա այդ պայմաններում, թե ինչ վիճակ կարող է ստեղծվել, չեմ կարող ասել»: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ) զորամասի Դ20 դիվիզիոնի վրա […]

Leave a Comment