
Միացյալ Նահանգները պատրաստվում է բալիստիկ հրթիռներ որսալու ունակ լրացուցիչ նավեր ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված։
Նոր ուժերը կժամանեն առաջիկա օրերին և շաբաթներին՝ Իսրայելը Իրանի հնարավոր հարձակումներից պաշտպանելու ջանքերի շրջանակներում, հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները The Wall Street Journal-ին։
Ըստ Al Jazeera-ի՝ Վաշինգթոնը քննարկում է Մերձավոր Արևելքում հետագա ռազմական ներկայության ընդլայնման հարցը։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ ԱՄՆ-ի կառավարվող հրթիռային ականակիր USS Thomas Hudner-ն արդեն գործում է տարածաշրջանում՝ օգնելով ապահովել Իսրայելի պաշտպանությունը։