https://arm.sputniknews.ru/20250616/petakan-tv-i-vra-harvatsy-hancagvortsutjun-e-mak-y-petq-e-kangnecni-israjelin-irani-agn-90203787.html
Պետական TV-ի վրա հարվածը հանցագործություն է, ՄԱԿ-ը պետք է կանգնեցնի Իսրայելին. Իրանի ԱԳՆ
Պետական TV-ի վրա հարվածը հանցագործություն է, ՄԱԿ-ը պետք է կանգնեցնի Իսրայելին. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ շենքի վրա առնվազն չորս հարված է եղել։ 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T21:50+0400
2025-06-16T21:50+0400
2025-06-16T21:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հեռուստատեսություն
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_ce70cf87c856fd3e01abb39d9f9e689d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի պետական հեռուստառադիոընկերության շենքի վրա հարձակումը հանցագործություն է, ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կանգնեցնի Իսրայելի ագրեսիան, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:Այսօր Իսրայելի օդուժը հարձակվել է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը վրա: Պետական հեռուստառադիոընկերության գրասենյակի վրա իսրայելական հարվածի պահը հայտնվել է «Երկրորդ լրատվական ալիքի» նորությունների ուղիղ եթերում։ Դրանից հետո եթերը ընդհատվել է, հետո վերականգնվել։Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpg
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հեռուստատեսություն, հրթիռակոծություն
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հեռուստատեսություն, հրթիռակոծություն
Պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ շենքի վրա առնվազն չորս հարված է եղել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի պետական հեռուստառադիոընկերության շենքի վրա հարձակումը հանցագործություն է, ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կանգնեցնի Իսրայելի ագրեսիան, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Պետական հեռուստառադիոընկերության վրա հարձակումը ևս մեկ դաժան հանցագործություն է։ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կատարի իր պարտավորությունները` ընդդեմ Իրանի ժողովրդի Իսրայելի վարչակազմի ագրեսիան դադարեցնելու հարցում», – գրել է Բաղային Х սոցցանցի իր էջում։
Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: