Իրшնի ԱԳ խոսնակն` Իսրшյելի կողմից հիվանդանոցին հшրվածելու մասին

Դիտում ՝ 29 594

Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում գտնվող հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից կատարված հարվածը միջազգային իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն: Այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X սոցիալական էջում։

«Իսրայելցի ագրեսորները հարձակվել են Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում գտնվող Ֆարաբի հիվանդանոցի վրա։ Հիվանդանոցների և բնակելի թաղամասերի վրա հարձակումները, որոնք ենթադրաբար իրականացվել են պաշտպանության նախարարի հրամանով, միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և ռազմական հանցագործություն», — գրել է նա։

Ավելի վաղ Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի ավիահարվածը վնասել է Քերմանշահի հիվանդանոցի շենքը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment