ՀՅԴ-ն փորձում է վախի մթնոլորտ ստեղծել․ մի «փրկեք» մեզ, այն տանում է կործանման

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի հետ զրուցել ենք ՀՅԴ հայտարարության և ներքաղաքական
իրավիճակի մասին։

«Ես ուղղակի զարմանում եմ ՀՅԴ-ի
վրա՝  նման կոչերով հանդես գալու համար, որովհետև
իրենց ասած այդ կոչի մեջ ոչ մի իրական միտք, ճշմարտություն չկար։ Ուզում եմ հասկանալ՝
ի՞նչ ազգային համախմբվածություն, ո՞ւմ դեմ, ինչի՞ դեմ, էդ կոչերը ինչի՞ համար են հիմա
հնչեցնում, ո՞վ է դավադրություններ ստեղծում, ո՞վ է հակապետական քայլեր անելու, որ
իրենք էլ հայտարարում են, աղմուկ-աղաղակ՝ «համախմբվեք, պետությունը կործանում են, եկեք
տեսնենք ինչ եք անում»։ Անիմաստ հայտարարություն, ընդամենը մանիպուլյատիվ և մեր ժողովրդի
մեջ վախի մթնոլորտ ստեղծելու համար, ինչը բացարձակ գոյություն չունի: Բայց ես համոզված
եմ մի բանում՝ մեր ժողովուրդը Դաշնակցության բոլոր կոչերին, նրանց հայտարարություններին
բացարձակ ականջալուր չի, որովհետև գիտի, որ Դաշնակցությունը ողջ դարի ընթացքում հակապետական
այնպիսի քայլեր է արել, որ ժողովուրդն ականատես է եղել»,- ասաց պատգամավորը։

 Դաշնակցության հայտարարության մեջ նաև նշված է.
«Ներկա իրավիճակում ազգային ուժերի և անհատների պատմական առաքելությունն ու գերխնդիրն
է համազգային պայքարով ազատել հայ ժողովրդին այս կործանարար երկընտրանքից և հաստատել
արդար ու տևական խաղաղություն»։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց. «Խոսքն ի՞նչ երկընտրանքի
մասին է, կարո՞ղ են հստակեցնել։ Լավ, բավական է, ի՞նչ եք ուզում, դադարեցրեք մեզ փրկելուց,
ինչի՞ց եք փրկում, ումի՞ց եք փրկում, ձեր փրկությունը տանում է կործանման, մի փրկեք
մեզ, հեռու մնացեք ընդհանրապես ՀՀ-ից, հայ ժողովրդից»,- հավելեց Անուշ  Քլոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան    

Leave a Comment