«Եկավ, մաքրելով տարավ». Ապարանի բնակիչները պատմում են պտտահողմի մասին

https://arm.sputniknews.ru/20250616/odvov-galis-er-zhesht-pajt-maqrelvov-tanum-aparani-bnakichnery-patmum-en-pttahvoghmi-masin-90189778.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ապարանի բնակիչները պատմում են հունիսի 15–ի պտտահողմի մասին

Sputnik Արմենիա

Ապարանի բնակիչները պատմում են հունիսի 15–ի պտտահողմի մասին

2025-06-16T17:18+0400

true

PT2M00S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/10/90187640_161:0:1121:720_1920x0_80_0_0_1cad835cca959bf49c69a9119ec1dab3.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քամի, ապարան, տանիք, վնաս, անասնագոմ, տեսանյութեր, զվարճալի տեսանյութ, տեսանյութ

քամի, ապարան, տանիք, վնաս, անասնագոմ, տեսանյութեր, զվարճալի տեսանյութ, տեսանյութ

Բաժանորդագրվել

Ապարան քաղաքում երեկվանից ջուր, լույս ու գազ չկա. շատ բնակիչներ մնացել են առանց տանիքի ու չգիտեն, թե ինչ են անելու, եթե գիշերն անձրև գա։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik, Մարիաննա Գալստյան. Երեկվա ուժգին քամուց հետո Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում անվնաս տանիք ու տուն գրեթե չի մնացել։

«Օդով գալիս էր, ժեշտ, փայտ, ամեն ինչ, ինչ որ տանիքներին կար։ Եկավ, սենց մաքրելով տարավ։ Հա՛մ բերքը վարի գնաց, հա՛մ էլ տունուտեղը»,– պատմում է Ապարանի բնակիչ Արթուր Միքայելյանը։

Քաղաքում չնայած էլեկտրաէներգիա չկա, բայց գեներատորներները (движок) միացրած` մեծից փոքր գործ են անում։ Փորձում են տանիքի փոխարեն ինչ–որ բան ամրացնել, ջարդված պատուհանները փակել։ Լսել են` նորից փոթորիկ ու անձրև է լինելու, եթե այսպես թողնեն, տան պատերն ու գույքն էլ կվնասվեն։

«Հենա, 50 հազար տվել ենք, էս պալատկեն ենք առել, էնքան որ տանիքը փակենք, թե չէ անձրևը որ եկավ, լցվելու ա տուն», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ապարան քաղաքի բնակիչ Աղաբեկ Խաչատրյանը։

Քաղաքապետն ու մարզպետն այսօր առավոտյան շրջայց կատարել են, բայց վնասի չափերի պաշտոնական հաշվարկ դեռ չի եղել։ Բնակիչները հույս ունեն, որ ինչ– որ փոխհատուցում պետության կողմից կլինի, այլապես սեփական միջոցներով տներն ու անասնագոմերը վերանորոգել չեն կարող։

«Լրիվ 0-ից կռիշը պիտի հավաքվի, քարերն էլ հետն ա պոկել, տարել։ Եթե շինարարական աշխատանքները ես իմ ուժերով անեմ անգամ, մենակ մատերիալի համար մոտ 3 մլն դրամ գումար է պետք։ Ես չունեմ էս պահին էդ գումարը, թե չէ նո՞ր էի սկսել վերանորոգումը։ Կովերին էլ էս գիշեր էդ առանց կռիշ գոմում եմ պահել, իրանց բախտից անձրև չի եկել, էսօր չգիտեմ` ինչ ա լինելու»,– պատմեց Ապարանի բնակիչ Սամվել Հարությունյանը։

Փոթորիկը 5-ից 6 րոպե է տևել, այդ ընթացքում նաև մարդիկ են տուժել։ Շենքերից մեկից գերան է պոկվել, ծակել հարևան տան տանիքը, ապա ընկել` վնասելով տանտիրոջը։

«Երեխու հետ կանգնած էր սենյակում, երեխային բրդեց, գերանն ընկավ իրա թևին։ Հիմա հիվանդանոցում վիրահատում են ձեռքը։ Դե էլ տան վնասների մասին չեմ ասում, տանիքի կեսը չկա, անասնագոմը քանդվել ա, թոռիս ավտոն ջարդուփշուր ա եղել»,– պատմեց Աիդա Նիկողոսյանը։

Բնակիչները պատմում են, որ պտտահողմը շատ հանկարծակի է սկսվել։ Սկզբում միայն կարկուտ է եղել, բայց շատ խոշոր, հետո քամին այնքան է ուժեղացել, որ շատերը չեն հասցրել անգամ դուռը փակել։

«Ոչ թե կարկուտ էր, այլ քարի կտոր, մենք սենց բան չէինք տեսել մեր կողմերում։ 85 տարեկան ծնողիս էդ քամին գցեց գետին, հազիվ եմ կարողացել դուռը փակել, պատուհանը ջարդվեց, անկողինը շուռ տվեց»,– պատմում է Ղարիբ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք` հունիսի 15–ին Ապարան քաղաքում ուժգին քամին պոկել էր տանիքներ, կոտրել տների ու ավտոմեքենաների ապակիներ։ Վնասվել էին էլեկտրալարեր, գազատար ու ջրատար խողովակներ։ Ըստ ՆԳՆ–ի տվյալների` գրանցվել է քամու ուժգնացում՝ 39,2 մ/վ արագությամբ։

Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 16-ի ժամը 09։00–ի դրությամբ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ, վնասվել է 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց, 2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ։

© Sputnik / Aram Nersesyan

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում - Sputnik Արմենիա

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

© Sputnik / Aram Nersesyan

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում - Sputnik Արմենիա

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

© Sputnik / Aram Nersesyan

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում - Sputnik Արմենիա

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

© Sputnik / Aram Nersesyan

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում - Sputnik Արմենիա

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

© Sputnik / Aram Nersesyan

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում - Sputnik Արմենիա

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

© Sputnik / Aram Nersesyan

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում - Sputnik Արմենիա

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

© Sputnik / Aram Nersesyan

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում - Sputnik Արմենիա

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

© Sputnik / Aram Nersesyan

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում - Sputnik Արմենիա

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

© Sputnik / Aram Nersesyan

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում - Sputnik Արմենիա

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

© Sputnik / Aram Nersesyan

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում - Sputnik Արմենիա

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Ուժեղ քամու հետևանքներն Ապարանում

Leave a Comment