Է հա, Վազգեն արքեպիսկոպոսը թող լինի աջակիցը, բայց չի գործի եկեղեցու դեմ․ Փաշինյանին օխլոսից սիրով կմիանան․ Աջապահյան


Հասարակություն


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վստահ է՝ ոչ մի տաղանդավոր մարդ չի կարող մաս կազմել Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված հանձնաժողովում։ 

«Օխլոսից սիրով կմիանան»,- ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում։

Հարցին՝ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը կմիանա՞ Նիկոլ Փաշինյանին, Աջապահյանը միանշանակ պատասխանեց, որ՝ ոչ։

Դիտարկմանը, թե նա Փաշինյանի հավատարիմ աջակիցն է, Աջապահյանը պատասխանեց․ «Է հա, թող լինի աջակիցը, բայց չի կարող նա գործել եկեղեցու դեմ, չի կարող ու չի գործի»։


Leave a Comment