ԱՄՆ-ն պատասխանատվություն կկրի այս ամենի համար․ Իրանի նախագահ

Դիտում ՝ 22 153

ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, սակայն տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել հավաստի աղբյուրների կողմից։

«Ամերիկան ​​թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել և հարձակվել մեր երկրի վրա՝ հակասելով միջազգային իրավունքին», — ասել է Փեզեշքիանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝  իրանական ժողովուրդը հակված չէր այս պատերազմին.

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը նախապես տեղյակ է եղել Իսրայելի կողմից Իրանին հարվածելու ծրագրերի մասին, հետևաբար ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում այս Իսրայելի գործողություների համար»,- եզրափակել է իր ելույթը նախագահը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment