Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում երեկ տորնադո է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան ավերածություններ։
4 անձ թեթև վնասվածքներով դիմել է բուժօգնության։ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը հայտնել է, որ վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը՝ երեխա: Նրանք համապատասխան բուժօգնություն են ստացել, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Նշենք, որ քաղաքում վնասվել են բնակելի շինություններ, խանութներ, տանիքներից մեծ թվով թիթեղներ են ընկել, ծառեր են տապալվել։ Հաղորդվել է նաև, որ Արագածոտնի մարզկենտրոնում հոսանք ու գազ չկա։
Կադրերը՝ Alpha News-ի: