Նման շոգ պայմաններում առավելագույն ներդրում ունենալը բարդ է․ Լուիս Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ատլետիկոյի» նկատմամբ 4:0 հաշվով տարած խոշոր հաղթանակը։

Մրցաշրջանն իսկապես շատ երկար էր, բայց մարզումներին տեսածս վկայում է բարձր մոտիվացիայի մասին։ Մենք գոհ ենք մեր խաղից։ Շարժունակությունը այն հատկանիշներից է, որ մենք կատարելագործել ենք առաջին իսկ օրվանից։ Շարժուն լինելը կարևոր է։ Այսօր շատ լավ խաղացինք, քանի որ նման շոգ պայմաններում առավելագույն ներդրում ունենալը բարդ է»,- Լուիս Էնրիկեի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը։

Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի հաջորդ տուրում ՊՍԺ-ն հունիսի 20-ին կմրցի բրազիլական «Բոտաֆոգոյի» հետ։

Leave a Comment