Հայկական բեռների մի մասը մնացել է Բենդեր Աբաս նավահանգստում եւ Իրանի ճանապարհներին։ Այս մասին տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 16-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը՝ հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու հույսով։ «Տարածաշրջանում կայունությունը շատ կարեւոր է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Մենք դժվարություններ ունենք թե՛ ներմուծման, թե՛ արտահանման առումով… Սրանք գործոններ են, որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ հակամարտությունը շուտով կկարգավորվի, եւ մենք կկարողանանք ապրանքներ տեղափոխել Հայաստանի բարեկամ Իրանի միջոցով, ինչպես նախկինում էր»,- ասել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա, որին հաջորդել են պատասխան միջոցները։ Ռազմական գործողությունները շարունակվում են։