Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ից 0:4 հաշվով կրած ծանր պարտությունը։
Առաջին կեսում ՊՍԺ-ն գերազանցում էր մեզ՝ ոչ այնքան պահերի, որքան խաղի վերահսկողության առումով։ Մենք հնարավորություն ունեինք հավասարեցնելու հաշիվը Գրիզմանի հարվածից հետո, սակայն նրանք անմիջապես լավ հակագրոհ անցկացրին և խփեցին երկրորդ գոլը։ Երկրորդ կեսում մենք ավելի լավ խաղացինք, դարձրինք 2:1, բայց այդ դրվագում VAR-ը կանչեց մրցավարին։ Գոլ կար, սակայն այն չհաշվեցին, և խաղը բարդացավ։ Այնուհետև Լանգլեն հեռացվեց, իսկ մրցակիցը կարողացավ օգտագործել իր պահերը»,- Սիմեոնեի խոսքերը փոխանցում է AS-ը։
Լրագրողները նաև հարցրել են «Ատլետիկոյի» գլխավոր մարզչին, թե արդյոք համաձայն է գոլը չհաշվելու մրցավարի որոշման հետ։
Ինձ համար ձանձրալի է պատասխանել նման հարցերին։ Հակառակ դեպքում մենք միշտ զոհի տեսք կունենանք, բայց ես ինձ որևէ բանի զոհ չեմ զգում։ Մենք խաղացինք ուժեղ մրցակցի դեմ, որը տվյալ օրն ավելի լավն էր, քան մենք։
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի հաջորդ տուրում «Ատլետիկոն» կհանդիպի «Սիեթլ Սաունդերսի» հետ։ Խաղը կկայանա հունիսի 20-ին։