Ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր շինանյութ էր բերել Երևանի քաղաքապետարանի գլխավոր շենքի մոտ: Տեղում հայտարարեց, որ այդ շինանյութը բերել է՝ հանձնելու քաղաքապետարանին, որը զբաղված է «կոռուպցիայով»:
«Երևանի քաղաքապետարանն իմ ֆինանսական միջոցներով կառուցած տան տանիքի վրա գումարներ է դուրս գրել», – ասաց ակտիվիստը՝ շարունակելով, – «Բերել եմ, իրենց կոռուպցիան հանձնեմ Երևանի քաղաքապետարանին: Բոլորն էլ գիտեն, որ Երևանի բնակիչներին ստիպում են տանիքները նորոգել իրենց հաշվին, իսկ հետո այդ նորոգված տանիքների վրա շինանյութ են դուրս գրում ու գումարներ թալանում»:
Նա նշեց, որ իր անունով կեղծ փաստաթուղթ են դուրս գրել՝ նման «կոռուպցիա» իրականացնելու համար: Խոսքը, ըստ Չախոյանի, մոտ 500 հազար դրամի մասին է:
