Man մակնիշի ավտոբուսների տեխնիկական խոտանների տոկոսը մնում է բարձր, իսկ պահեստամասերի մատակարարման խնդիրները շարունակում են անհանգստացնել։ Անցած շաբաթվա ընթացքում ընդհանուր 87 միավորից 10 միավորն անսարք է եղել։ Այս մասին հայտնել է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ «Հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4579 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, 112-ով պակաս կամ մինուս 2,4%։ Man մակնիշի 87 միավորից՝ 10 միավորն է անսարք եղել, Ժոնգթոնգ մակնիշի 562 միավորից՝ 7 միավորը, Հայգեր մակնիշի 103 միավորից՝ 9 միավորը, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից՝ 14 միավորը»,- հայտարարել է Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ Man մակնիշի ավտոբուսները […]