Իրանի նախագահն իր ժողովրդին կոչ է արել համախմբվել․ հակամարտությունը շարունակվում է

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դատապարտել է իսրայելական գործողությունները, որոնք թիրախավորել են իրանցի հրամանատարներին, գիտնականներին և խաղաղ բնակիչներին՝ դրանք բնորոշելով որպես «պետական հովանավորչությամբ ահաբեկչություն»։ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է Մեջլիսի նիստի ընթացքում, հաղորդում է IRNA-ն։ «Թշնամին չի կարող մեզ ոչնչացնել՝ չարաշահելով հարվածները, սպանությունները և ահաբեկչությունները։ Ամեն մի հերոսի վայր ընկնելուց հետո հարյուրավոր նոր հերոսներ են բարձրացնում դրոշը։ Նրանք կկանգնեն այդ դաժանության, դավաճանության ու հանցագործությունների դեմ։ Մեր ժողովուրդն արդեն ապացուցել է, որ զերծ է նման դավից»,- ասել է նախագահը։ Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանը երբեք չի եղել հարձակվող կողմն ու այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է ներքին միասնություն։ «Մենք հարձակվող չենք։ Այսօր, […]

Leave a Comment