Իսրայելական ԱԹՍ-ները հարձակվել են Թեհրանի ոստիկանության բաժանմունքի վրա, Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին.





Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Թեհրանում գտնվող ոստիկանության բաժանմունքի վրա։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ հարվածի հետևանքով վիրավորվել են մի քանի ոստիկաններ։ Նշվում է, որ շենքն աննշան է վնասվել։

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանից հրթիռի արձակման պատճառով ամբողջ երկրում տագնապի ազդանշաններ են հնչել։

Իրանական հրթիռային հարձակումների նոր ալիքը թիրախավորել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքները։

«Իրանի կողմից «Իրական խոստում 3» գործողության շրջանակներում Իսրայելի վրա հրթիռային հարձակումները սկսվել են 3 օր առաջ, և այդ հարձակումները հարվածել են Թել Ավիվի, Հայֆայի և օկուպացված Պաղեստինի այլ կարևոր տարածքներին։

Եբրայերեն լրատվամիջոցները նաև հայտնել են, որ իրանական հրթիռները հարվածել են Հայֆային և Տիբերիասին»,-հայտնում է «Mehr»-ը։
Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment