Իրանի ԱՆ-ն հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով 128 մարդու մահվան մասին

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ վիրավորվել մոտ 900-ը, հայտնել են տեղի լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ է դարձել մոտ 128 մարդ, վիրավորվել մոտ 900-ը, որոնցից շատերը սովորական մարդիկ են, քաղաքացիական անձինք։

Նշվում է, նաև որ մահացածներից 40-ը կանայք են։

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։

Leave a Comment