Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. հաղորդվում է տարբեր քաղաքներում խոցումների մասին

Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, գրում են իրանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է երկրի տարածքում տարբեր վայրերում խոցումների մասին։
Այսպես, Mehr-ը հայտնում է Թել Ավիվում և Հայֆայում պայթյունների մասին՝ իրանական հրթիռակոծության հետևանքով։
Press TV-ն գրում է Նեգև անապատում թիրախների խոցման մասին։
Հիշեցնենք, որ Նեգև անապատում տեղակայված է Իսրայելի ՌՕՈՒ-ի «Նեվատիմ» բազան։

Leave a Comment