Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը:

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։

Leave a Comment