Անցած գիշեր անվտանգության ուժերը ձերբակալել են հրեական ծագմամբ երկու իսրայելցու, որոնք կասկածվում են Իրանի համար առաջադրանքներ կատարելու մեջ, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանության և Շաբակ անվտանգության ծառայության տվյալները։
Ըստ գերատեսչությունների ներկայացուցիչների, այս երկու կասկածյալների գործը «պատերազմի սկզբից ի վեր իշխանությունների կողմից կանխված իրանական լրտեսության 22 դեպքերից ընդամենը մեկն է»։
Կասկածյալների ինքնությունը պարզելու հնարավորություն տվող տվյալները դեռևս ենթակա չեն հրապարակման՝ հետաքննության ընթացքում անձնական տվյալների հրապարակման արգելք դնելուց հետո։
«Հիմա, երբ Իրանի դեմ արշավը թեժ փուլում է, Իսրայելում բնակավայրերի և ռազմավարական օբյեկտների գնդակոծությունները շարունակվում են, մենք ականատես ենք լինում այն վնասին ու վտանգին, որը պարունակում է իրանական թշնամու հետ համագործակցությունը, որն օգտագործում է այս իսրայելցիների փոխանցած տեղեկատվությունը՝ Իսրայելին վնասելու համար»,- ասվում է Շաբակի հայտարարության մեջ։
Երկու կասկածյալները ձերբակալվել են «Շին Բեթի» գործակալների և Յամամի՝ սահմանապահ ոստիկանության հակաահաբեկչական էլիտար ստորաբաժանման, գիշերային գործողության ընթացքում։
Ըստ ոստիկանության, նրանց հարցաքննել են Լահավ 433 ոստիկանության ծանր հանցագործությունների բաժնի քննիչները և ձերբակալել անվտանգության լուրջ խախտումներ կատարելու կասկածանքով։