ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Ուլյանովկան ԴԺՀ-ում․ ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20250615/rd-zu-n-azatagrel-e-uljanvovkan-dzhh-um-rd-pn-90139741.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_deb5bc9c4fc8d9ea273d0796c53da3c6.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, դոնեցկ, պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, դոնեցկ, պատերազմ

Բաժանորդագրվել

ՌԴ Զինված ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի չորս մեքենայացված, երկու եգերական, դեսանտա-գրոհային բրիգադների, ծովային հետևակի բրիգադի և ազգային գվարդիայի բրիգադի կազմավորումներ:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսական «Կենտրոն» զորախումբը ազատագրել է Ուլյանովկան Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Այս մաիսն հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

««Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուլյանովկա բնակավայրը»,-ասվում է ռուսական գերատեսչության ամփոփագրում:

Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի զինված ուժերի չորս մեքենայացված, երկու եգերական, գրոհային, դեսանտա-գրոհային բրիգադների, ծովային հետևակի բրիգադի և ազգային գվարդիայի բրիգադի կազմավորումները ԴԺՀ Պետրովսկու, Դիմիտրովի, Ստեպանովկայի, Գրոդովկայի, Կրասնոարմեյսկի, Նովոնիկոլաևկայի և Նովոսերգեևկայի շրջաններում:

Հակառակորդի կորուստները կազմել են մինչև 495 զինծառայող, ԱՄՆ արտադրության երկու М113 զրահամեքենա, «Կազակ» զրահապատ ավտոմեքենա, յոթ ավտոմեքենա և դաշտային հրետանու երկու հրանոթ, այդ թվում՝ լեհական արտադրության 155 միլիմետրանոց Krab ինքնագնաց կայանք: ՌԴ ՊՆ-ում հավելել են, որ ոչնչացվել են նաև իսրայելական արտադրության RADA հակահրթիռային պայքարի ռադիոէլեկտրոնային կայան և զինամթերքի պահեստ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment