Իրանը հաստատել է երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկի մահը

Քաղաքականություն

15.06.2025 | 10:19

Իրանը հաստատում է Ալի Շամխանիի՝ երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկի մահը, հաղորդում է The Guardian-ը։

Շամխանին համարվում էր այաթոլլահի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականը։ Անցյալում նա զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը և գրեթե մեկ տասնամյակ ղեկավարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։

Շամխանին նաև հայտնի է նրանով, որ լավ կապեր է ունեցել արևմտյան դիվանագիտական ​​շրջանակների հետ, մասնավորապես Վաշինգտոնում և Եվրոպայում։ Նա մահացել է հիվանդանոցում՝ Իսրայելի հարձակման ժամանակ վիրավորվելուց հետո:

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելի վրա գիշերը Իրանի կողմից երկրորդ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել։

Միևնույն ժամանակ, Իրանից առաջին հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Նրանք բոլորը նույն ընտանիքի անդամներ են։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը հարվածել են Իրանում տասնյակ թիրախների: «Վերելք ապրող առյուծ» գործողությունն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ, հայտարարել է Իսրայելի բանակը: Հարձակումների հետևանքով զոհվել են Իսլամական Հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջատար միջուկային գիտնականներ: Իրանը պատասխանել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածներով:

Leave a Comment