«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է իր սպասելիքներով ՊՍԺ-ի դեմ Աշխարհի ակումբային առաջնության խաղից։ Խաղը կկայանա հունիսի 15-ին։
«Մենք անհամբեր սպասում ենք ՊՍԺ-ի դեմ մեր առաջին խաղին։ Նրանք այս պահին շատ լավ են խաղում, բայց կարծում եմ, որ մենք կարող ենք նրանց դժվար խաղ պարգևել։
Մենք դա տեսանք տանը, երբ հաղթեցինք վերջին վայրկյանին։ Ես հավատում եմ իմ թիմին և հուսով եմ, որ մենք կկարողանանք լավ խաղ ցուցադրել», – Գրիզմանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
«Ատլետիկոն» կխաղա B խմբում՝ ՊՍԺ-ի, «Բոտաֆոգոյի» և «Սիեթլի» հետ միասին։