Մակրոնն Իրանին զգուշացրել է չհարվածել ֆրանսիական օբյեկտներին

Մակրոնն Իրանին զգուշացրել է չհարվածել ֆրանսիական օբյեկտներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իրանցի իր գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրույցի ընթացքում Մակրոնը նշել է, որ ֆրանսիական օբյեկտները ոչ մի դեպքում չպետք է դառնան Իրանի թիրախ։

Ֆրանսիայի առաջնորդը նաև պահանջել է, որ Իրանի ղեկավարությունն ազատ արձակի Ֆրանսիայի քաղաքացիներ Սեսիլ Կոլերին և Ժակ Պարիին, որոնք ավելի քան երեք տարի գտնվում են իրանական բանտում։

Ավելի վաղ Իրանը տեղեկացրել էր Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որ կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող նրանց օբյեկտների վրա, եթե նրանք միջամտեն և փորձեն կանխել Թեհրանի կողմից Իսրայելին ուղղված հարվածները։

Leave a Comment