Փառքը, փառքը կծագի

Փառքը, փառքը կծագի

14.06.2025 | 21:59

Հունիսի 15

Ես ծրագրում եմ ձեզ համար:

Իմ ճանապարհները հրաշալի են ու վեր ձեր ըմբռնումներից: Ճանաչեք հետզհետե Իմ առատությունը և Իմ բարությունը:

Ավելի ուշադիր եղեք Իմ կողմից առաջնորդված լինելու հրաշքին՝ կառավարվող կյանքի գեղեցկությանը:

Այսհրաշալի իրողությունը օրը օրին կհամակի ձեր գիտակցությունը և հետզհետե էլ ավելի ուրախություն կպատճառի ձեզ:

Դուք արդեն մտել եք կյանքի այն հրաշալի շրջանակի մեջ, երբ ձեր կյանքը ավելի, քան երբևե, ծրագրավորված ու օրհնված է Իմ կողմից:

Մեկնաբանություններ

Leave a Comment