ՄԻՊ-ը և «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերելի հարցեր


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին:


Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերելի հարցեր:



Հանդիպմանը մասնակցել են նաև հակակոռուպցիոն կենտրոնի կրթական և ընտրական ծրագրերի տնօրեն Մարիամ Հովեյանը, հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները:


Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։


Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում

Դիտումների քանակ2

Source link

Leave a Comment