
Այն փաստը, որ Իսրայելն Իրանին ուղղված հարվածները համակարգել է Միացյալ Նահանգների հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում, վկայում է Վաշինգթոնի անվստահելի լինելու մասին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։
«Բանակցությունների ընթացքում Սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) գործողությունների համակարգումն Իրանի տարածք ներխուժելու համար Միացյալ Նահանգների անազնվության և անվստահելիության նշան է», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել նախագահի մամուլի ծառայությունը։
Պեզեշքիանի խոսքով՝ Իսրայելը կստանա ավելի հուժկու պատասխան, եթե շարունակի իր ագրեսիան Իրանի դեմ։