ԱՄՆ վարչակազմը չի փոխել իր դիրքորոշումը ռուսական նավթի գնի առաստաղն իջեցնելու նախաձեռնության վերաբերյալ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ռուսաստանից էներգակիրների նոր սահմանափակման քննարկումը կլինի «Յոթի խմբի» (G7) առաջնորդների գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից մեկը, որը տեղի կունենա հունիսի 15-17-ը Կանադայում։ Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ-ն դեռևս դիմադրում է ռուսական նավթի վաճառքի առավելագույն գինը իջեցնելուն, և դա թուլացնում է եվրոպացիների հույսերը, որ G7 առաջնորդները կհամաձայնվեն նման միջոցառում ընդունել։
Վերջնական որոշումը մնում է նախագահ Դոնալդ Թրամփինը, սակայն եվրոպացի պաշտոնյաները չեն կորցրել հույսը, որ Ռուսաստանից նավթի գնի առաստաղն իջեցնելը կհաստատվի։ Սակայն, մինչ այժմ ԱՄՆ-ում «ոչ մի տեղաշարժ» չի նկատվել տարեսկզբին G7 ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ արտահայտված դիրքորոշումից, նշում են աղբյուրները։
Ավելի վաղ, Reuters-ը հայտնել էր, որ G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների մայիսյան հանդիպման ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կասկածներ է հայտնել գնի առաստաղը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Bloomberg-ի հարցը՝ կապված ԱՄՆ դիրքորոշման հետ գնի առաստաղի իջեցման հարցում։
Զրուցակիցներից մեկի խոսքով՝ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան, որոնք գնի առաստաղի վերանայման նախաձեռնողներն են, կարող են քննարկել այն իջեցնելու հնարավորությունը առանց ԱՄՆ-ին հաշվի առնելու։ Ռուսական նավթի մեծ մասը տեղափոխվում է եվրոպական ջրերի մոտ, ուստի անկախ գործողությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ։ Սակայն ավելի արդյունավետ կլինի համաձայնագիրը, որը կներառի G7-ի բոլոր երկրները, քանի որ այն կարող է հիմնված լինել ԱՄՆ իրավապահ մարմինների պրակտիկայի վրա, նշել է Bloomberg-ի զրուցակիցը։
Երեքշաբթի օրը Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթը, որը կներառի ոչ միայն նավթի գնի առաստաղի իջեցում մինչև 45 դոլար, այլև Nord Stream գազատարի ենթակառուցվածքների օգտագործման արգելք։ Բացի այդ, ԵՄ անդամ պետությունների համար առաջարկվում է ռուսական ցանկացած էներգետիկ ենթակառուցվածքի օգտագործման լիակատար արգելք։