Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելական օդուժը շուտով կվերադառնա Թեհրանի երկինք՝ հարվածելու իրանական ռեժիմի «յուրաքանչյուր թիրախին»:
«Շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանի երկնքում. մենք հարվածելու ենք այաթոլլահի ռեժիմի բոլոր օբյեկտներին և թիրախներին», – «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը ժողովրդին ուղղված տեսաուղերձում: