Ըմբշամարտի ԵԱ. Մարտին Մանջիկյանն ու Ջանես Նազարյանը եզրափակիչում են


Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Այս մասին հայտնել է Ըմբշամարտի ֆեդերացիան:

Մանջիկյանը կիսաեզրափակիչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը՝ 10:4 հաշվով շվեդ մրցակցին։

Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է եղել մոլդովացի և ռուս ըմբիշներից։

Մանջիկյանի մրցակիցը եզրափակիչում կլինի բուլղարացի Ստանիսլավ Իվանովը, իսկ Նազարյանը ուժերը կչափի վրացի Տավբերիձեի հետ։

55 կգ քաշային Վազգեն Մնացականյանը, հաղթելով սլովակ, իսրայելցի և ուկրաինացի ըմբիշներին, կիսաեզրափակիչում 5:6 հաշվով զիջել է վրացի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

80 կգ քաշային Վահե Հովեյանը պարտվել է մեկնարկում, սակայն հնարավորություն ունի պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար։

110 կգ Գոռ Մխիթարյանը ևս զիջել է մեկնարկային գոտեմարտում, սակայն նա էլ կպայքարի բրոնզե մեդալի համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

745 դիտում

Leave a Comment