Իսրայելը գրոհել է մեքենաշինական գործարանը Աշթարինանում

Իսրայելը գրոհել է մեքենաշինական գործարանը Աշթարինանում, որը 35 կիլոմետր է հեռու Իրանի Լուրեստան նահանգի Բորուջերդ քաղաքից, տեղեկացրել է Rokna իրանական գործակալությունը։
Տեղի բնակիչների խոսքով՝ հարվածի է ենթարկվել նաեւ Աբադանի կայազորը։
Իմամ Հասանի (АС) կայազորի դեմ իսրայելական գրոհներից հետո Քերմանշահում (Մահիդաշտ) տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, եւ ծուխը, որն այժմ պատել է այդ շրջանը, այդ գրոհների հետեւանքն է։
Այդ գրոհների մանրամասների մասին պաշտոնական լուրեր եւ ենթադրյալ նպատակների մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ավելի ուշ իսրայելական հրթիռները գրոհել են 4 կետ Արեւելյան Ադրբեջանում։ Պայթյուններ են հնչել նաեւ Խորեմաբադ քաղաքում եւ Քերմանշահում։

Leave a Comment