Իսրայելի բանակը փակել է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքը Իրանի հարվածներից հետո

 

Իսրայելի պաշտպանության բանակը փակել է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքը Իրանի հարվածներից հետո, տեղի փողոցներն ամայի են, հաղորդում է BBC-ի թղթակիցը:

Ղամարուս դարպասի մոտ իջնող աստիճանների մոտ արգելափակոցներ են տեղադրված: Զբոսաշրջիկներին ևս չի թույլատրվել մուտք գործել տուրիստական հանրահայտ այս հատված: 

Իսրայելի պաշտպանության բանակը փակել է Հին քաղաքի մուտքը, և փողոցները ամայի են։ 

Թեև խստագույն հրահանգները՝ մնալ ապաստարաններում, արդեն հանվել են, մեծամասամբ մարդիկ ու բիզնեսները դեռ հետևում են ուղղորդումներին՝ չհավաքվել և չբացել ոչ էական նշանակության օբյեկտները։ Տեղում բոլոր խանութները ևս փակ են:

Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։

Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։ 

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը` Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին

Leave a Comment