Aurora News | Քոչարյանն ինձ և Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք. Ալեն Սիմոնյան

Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել:

Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում:

Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս:

Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է:

Դրա հետ համաձա՞յն է)))

Արի է, արիիի»…

Leave a Comment