Իսրայելական «Բեն Գուրիոն» օդանավակայանը փակ կմնա՝ «մինչեւ հետագա ծանուցում»

Իսրայելական «Բեն Գուրիոն» օդանավակայանը փակ է մնացել բոլոր ժամանողների եւ մեկնողների համար եւ պետք է փակ մնա՝ «մինչեւ հետագա ծանուցում», տեղեկացրել է Times of Israel-ը՝ հղում կատարելով պաշտոնական անձանց։
Մինչդեռ իսրայելական երեք խոշոր ավիաընկերություններն իրենց ավիալրակազմերը դուրս են բերել երկրից, որպեսզի չդառնան իրանական գրոհի թիրախ։ Այսպիսով, Իսրայելը փաստացի կտրված է միջազգային ավիափոխադրումներից։
Տարածաշրջանային թեժացումը հանգեցրել է այն բանին, որ մի քանի օտարերկրյա ավիաընկերություններ հայտարարել են, որ չեղարկում են չվերթներն Իսրայել եւ Իսրայելից հակառակ ուղղությամբ, եւ պարզ չէ, թե երբ կվերականգնվեն դրանք։
Ուշադրության առնելով չվերթների նախորդ բազմակի չեղարկումները 2023թ. հոկտեմբերից եւ Իսրայելի եւ Իրանի միջեւ լայնածավալ պատերազմի պոտենցիալ հնարավորությունը՝ հավանական է թվում, որ տեսանելի ապագայում շատ ավիաընկերություններ հեռու կմնան Իսրայելից։

Leave a Comment