
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Իրանի միջուկային ծրագրի ինը առաջատար գիտնականների և փորձագետների սպանության մասին։
Իսրայելական կողմի խոսքով՝ բոլոր սպանվածները կարևոր պաշտոններ են զբաղեցրել Իրանի միջուկային նախագծում և տասնամյակների կուտակված փորձ ունեին միջուկային զենքի մշակման գործում:
Սպանված իրանցի գիտնականներն են
▪️Ֆարիդուն Աբբասի – միջուկային ճարտարագիտության փորձագետ
▪️Մոհամմադ Մեհդի Թեհրանշի – ֆիզիկայի փորձագետ
▪️Աքբար Մաթալի Զադեհ – քիմիական ճարտարագիտության փորձագետ
▪️Սաիդ Բարջի – նյութագիտության փորձագետ
▪️Ամիր Հասան Ֆահի – ֆիզիկայի փորձագետ
▪️Աբդ Էլհամիդ Մինուշհար – միջուկային ֆիզիկայի փորձագետ
▪️Մանսուր Ասղարի – ֆիզիկայի փորձագետ
▪️Ահմադ Ռեզա Դ’Օլֆաքրի Դարիանի – միջուկային ճարտարագիտության փորձագետ
▪️Ալի Բուհայ Կատրիմի – մեխանիկայի փորձագետ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարության մեջ նշել է, որ նրանք կարևոր դեր են խաղացել Իրանի կողմից միջուկային զենք ստանալու ճանապարհին: Նրանց ոչնչացումը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, հնարավոր է դարձել իսրայելական հետախուզության կողմից հավաքված ճշգրիտ հետախուզական տվյալների շնորհիվ: Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ին գործել են այդ տվյալների հիման վրա, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի: