«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Ջեք Գրիլիշի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական կիսապաշտպան Ջեք Գրիլիշը դեռևս պահանջարկ չունի տրանսֆերային շուկայում։ 29-ամյա ֆուտբոլիստը դուրս է մնացել «Քաղաքայինների» կազմից՝ Աշխարհի ակումբային առաջնության համար, և վաճառքի է հանվել։

Անգլիացուն ձեռք բերելու հարցում դեռևս հետաքրքրված կողմեր ​​չկան, ուստի «Մանչեսթեր Սիթին», հավանաբար, կհամաձայնվի ֆուտբոլիստին վարձակալության տալ, հաղորդում է Guardian Sport-ը։

Միևնույն ժամանակ, աղբյուրի համաձայն, մանչեսթերյան գրանդը կպնդի, որ գործարքում ներառվի 50 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 59 միլիոն եվրո) հետագա հրաժարագնի կետ։ Անցյալ մրցաշրջանում Ջեք Գրիլիշը Խոսեպ Գվարդիոլայի թիմի կազմում անցկացրել է 32 խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։

Leave a Comment