Իսրայելը հայտնում է 4 զոհի և 70-ից ավելի վիրավորի մասին

Քաղաքականություն

14.06.2025 | 10:43

Իսրայելը հայտնում է 4 զոհի և 70-ից ավելի վիրավորի մասին․ գրում է The Jerusalem Post-ը։

Թել Ավիվում պայթյուններ են լսվել, երկրի տարածքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։

Նշվւմ է, որ հրշեջ խմբեր են ուղարկվել Թել Ավիվ և Ռամաթ Գան՝ Իրանի հարվածների հետևանքով բռնկված հրդեհների մասին հաղորդագրություններից հետո։

Գործակալությունը հաղորդում է, որ Թել Ավիվին մեծ վնասներ են հասցվել, իսկ Ռամաթ Գանում առկա են «կառուցվածքային վնասներ»։

Այլ ԶԼՄ-ներ մանրամասնում են, որ շենքերի փլուզում է տեղի ունեցել ու Թել Ավիվում և Ռամաթ Գանում փլատակների տակ մարդիկ կան։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական  բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ: Հաղորդվում է, որ զոհվել է Իրանի ԶՈՒ-ի երեք բարձրաստիճան հրամանատար, ինչպես նաև 6 միջուկային գիտնական: Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գիշերը Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

 

Leave a Comment