Իրանն անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը

Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդել է Tasnim-ը։
«Մյուս կողմի գործողությունները այս երկխոսությունը դարձրել են անիմաստ։ Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին եւ միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական​​ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- լրատվամիջոցները մեջբերել են Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքերը։
Հիշեցնենք, որ Իրանին Իսրայելի հարվածներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ երկու ամիս առաջ Իրանին 60-օրյա վերջնագիր էր տվել «գործարք կնքելու» համար։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը հիմա «գուցե երկրորդ հնարավորությունն ունի»։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ իրանցի պաշտոնյաներն են իրեն խնդրում գործարք կնքել, եւ վստահություն է հայտնել, որ Իսրայելի զանգվածային հարվածից հետո Իրանի հետ միջուկային գործարքի հավանականությունը մեծացել է։

Leave a Comment