Իսրայելի տարածքում Իրանի առավոտյան հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ, ևս երկուսը զոհվել են։
Այս մասին հայտնել է իսրայելական Ynet կայքը՝ հղում անելով Ազգային բժշկական ծառայությանը։
Ըստ այդ տվյալների՝ մոտ 30 տարեկան տղամարդ մահացել է ստացած վնասվածքներից, իսկ մեկ այլ կին, որը հոսպիտալացվել էր ծանր վիճակում, ևս մահացել է:
Ծառայությունը նաև նշել է, որ հարվածների հետևանքով ավերվել է առնվազն վեց շենք։