ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հնարավորությունը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, հայտնում է «Ազատություն»-ը։
«Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապի գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»,- ասել է նա՝ պատասխանելով սահմանին տեղաշարժերի մասին հարցին։
Իսրայելի պաշտպանության բանակը ռազմաօդային ուժերի ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի տարածքում գտնվող ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան զինվորականների թաքստոցների ուղղությամբ: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Կարդացեք նաև՝ Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ
