Պուտինը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության հետագա սրացումը կանխելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ հեռախոսազրույց է անցկացրել ինչպես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, այնպես էլ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Ռուսաստանի նախագահն Իրանի գործընկերոջ հետ զրույցում դատապարտել է Իսրայելի հարձակումները, դրանք որակել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում, ցավակցություններ է հայտնել  Իսրայելի հարվածների հետևանքով այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահն ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր խնդիրները բանակցային և դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ հանդես գալ այս հարցում՝  լարվածության հետագա սրացումը կանխելու համար։

Leave a Comment