Ճամբարակում վերջին հրաժեշտն են տվել 11. 06. 2025թ տեղի ունեցած աղետի հետևանքով զոհված բնակիչներին։ Հայտնում են Ճամբարակի համայնքապետարանից։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել։
Պայթյունի հետևանքով 3 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:
Նախաքննության ընթացքում նշանակվել են համալիր փորձաքննություն, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
–00—ՍՊ