Նաթանզում օբյեկտի ներսում ռադիոակտիվ աղտոտում կա, բայց այն վերահսկելի է. Գրոսի

https://arm.sputniknews.ru/20250613/natanzum-objekti-nersum-radivoaktiv-aghtvotum-ka-bajc-ajn-verahskeli-e-grvosi-90095903.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79895633_0:0:1508:1130_1920x0_80_0_0_a453801b28e84673c121f7b07b6c55e6.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, մագատէ, ռաֆայել գրոսի

միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, մագատէ, ռաֆայել գրոսի

Բաժանորդագրվել

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է, որ օբյեկտի ներսում ռադիոակտիվ աղտոտման տեսակը կարելի է վերահսկել պաշտպանության անհրաժեշտ միջոցների օգնությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է իրանական Նաթանզում գտնվող օբյեկտի ներսում ռադիոակտիվ աղտոտման առկայության մասին՝ հիմնականում ալֆա մասնիկներով, որը հնարավոր է վերահսկել պաշտպանության միջոցներով:

Նշվում է, որ օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակը նորմալ է:

«Նաթանզում գտնվող օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակը մնում է անփոփոխ։ Ներսում ռադիոակտիվ աղտոտման տեսակը հիմնականում ալֆա մասնիկներ են, որոնք կարելի է վերահսկել համապատասխան պաշտպանության միջոցներով»,- իրանական օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Նրա խոսքերը մեջբերվում են X-ի սոցիալական ցանցում գործակալության պաշտոնական էջում:

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։

Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։

Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։

Leave a Comment