Քննարկվել է ՀՀ-ի և Կարմիր միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

 

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները։

 

Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտներում պետության քաղաքականությունը՝ մանրամասնելով իրականացված և նախատեսվող աշխատանքները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների և այլնի վերաբերյալ։

 

Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են նաև ռիսկերի ու աղետների հետևանքների հաղթահարման, ինչպես նաև դրանց արդյունավետ արձագանքման մեխանիզմների կիրառման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։

Leave a Comment