«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան ձերբակալվել է Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկում, որտեղ ընդդիմադիր գործիչն անձամբ է ժամանել։
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանը փոխել էր Գվարամիայի նկատմամբ խափանման միջոցը. գրավի փոխարեն նրան կալանավորել էին։ Որոշումը կայացրել էր դատավոր Ջվեբե Նաճկեբիան։
Ընդդիմադիր գործչին նախկինում նշանակվել էր 30,000 լարի գրավ՝ վիճահարույց խորհրդարանական հանձնաժողովին չներկայանալու պատճառով, որը Գվարամիան հրաժարվել էր վճարել։ Գրավի վճարման ժամկետը լրացել էր հունիսի 7-ին։ Քաղաքական գործիչն ինքը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին։ Ավելի վաղ, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նա ասել էր.
«Գործը հորինված է և հարուցված է բոլոր այն քաղաքական գործիչների դեմ, որոնք չեն ներկայացել հանձնաժողովին, որը իրականում ստեղծվել է Սահմանադրությանը հակառակ։ Ես ենթարկվում եմ Վրաստանի Սահմանադրությանը, այլ ոչ թե «Վրացական երազանքի» սահմանադրությանը»։
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Գվարամիան ինքը ժամանել է Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ։
Նմանատիպ գործով արդեն ձերբակալվել են երեք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Ախալի» կուսակցության համահիմնադիր Նիկա Մելիան, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին և «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։
Նրանց բոլորի համար որպես խափանման միջոց նշանակվել է գրավ՝ խորհրդարանական քննչական հանձնաժողովին չներկայանալու պատճառով, և նրանց տրվել է 50-օրյա ժամկետ՝ այն հրապարակելու համար։
Խորհրդարանական հանձնաժողովի պաշտոնական նպատակն է հետաքննել պաշտոնյաների կողմից 2003-2012 թվականներին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին կատարված հանցագործությունները։