Վճարի դիմաց կրճատ ծառայելու մասին օրինագիծը «ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խնդիր է լուծում». հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագծին։ Վճարի դիմաց «բանակից ազատվելու» կամ կարճ ժամկետով ծառայելու նախագիծն այսօր բացասական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգությանհարցերի հանձնաժողովի կողմից։ «Այս օրինագիծը զորակոչի խնդիր չի լուծում, ոչ էլ պայմանագրայինի խնդիր է լուծում, սա ավելի շատ հարցեր առաջացնող է»,- ընդգծել է Քոչարյանը՝ հավելելով, որ օր առաջ մենք պետք է ունենանք այնպիսի զինված ուժեր, որոնք կարողանան պաշտպանել ժողովրդին։ Քոչարյանը մատնանշել […]