ԱԺ-ում քննարկվել է 2025 թվականի պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի տեղեկանքը


Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ  նիստում քննարկվել է 2025 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2025 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի հիմնական զարգացումները, ֆինանսական ցուցանիշները:


Ըստ հիմնական զեկուցողի` առաջին եռամսյակում ՀՀ-ում ապրանքների արտահանումը նվազել է 61,8 տոկոսով, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 14 տոկոսով: Ապրանքների ներմուծումը նվազել է 47,7 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքը աճել է 20,4 տոկոսով: Հունվարից մարտ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4,1 տոկոսով: Ֆինանսների նախարարի խոսքով՝ շարունակում է նվազել պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը:


Վահե Հովհաննիսյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ քննարկվող տեղեկանքի վերաբերյալ:


2025 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը հանձնաժողովի կողմից ընդունվել է ի գիտություն:

Դիտումների քանակ3

Leave a Comment