ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել կարճաժամկետ ծառայելու նախագծին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ գումարի դիմաց կարճաժամկետ ծառայելու նախագծին։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց հետ կանչել այն, չընդգրկել հունիսի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում, քանի որ այն խնդրահարույց է մի շարք առումներով:

Սարգսյանը հրաժարվեց նախագիծը ներկայացնել աշնանային նստաշրջանում և հայտարարեց, որ հետ չի քաշելու նախագիծը։

Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։

Leave a Comment